00:00:00

«Ժողովուրդ». Գեւորգ Կոստանյանը կկարողանա՞ հայրենիք վերադառնալ. ի՞նչ կորոշի ամենահարուստ կին դատավորը

14:00, 16 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը կքննարկվի այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի: Հիշեցնենք՝ թե ՀՀ դատախազությունից, թե դատարանից պահանջվել է ոչ թե դադարեցնել Գ.Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, այլ ընդամենը վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը եւ հայտարարված հետախուզումը՝ նրան հնարավորություն ընձեռնելով հատել ՌԴ սահմանը եւ հայրենիք վերադառնալ: Իսկ ո՞վ է այս գործով դատավոր Մարինե Մելքոնյանը: Վերջինս իր դատավորական գործունեությունը սկսել էր 2008 թվականից՝ սկզբում նշանակվելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2016 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նկատենք, որ նա կին դատավորներից ամենահարուստն է, որն ունի 54 հազար դոլար եւ շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով՝ Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաեւ մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։ Մելքոնյանը զբաղեցնում է Երեւանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է այս կարողության տեր դարձել, առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք։ Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, առաջինը պատրաստակամություն հայտնեց անհապաղ վերադառնալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր