00:00:00

Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»

13:30, 09 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին նախատեսված է Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրությունը։ «Ժամանակ»-ի նախնական տեղեկություններով՝ Երվանդ Խունդկարյանն այս անգամ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում՝ վստահ, որ այս անգամ էլ չի ստանա անհրաժեշտ ձայները։ Մեզ հայտնեցին, որ Խունդկարյանը վերջին օրերին խիստ մեկուսացած է Սահմանադրական դատարանում, շփվում է բացառապես ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ։ Նշենք, որ հաջորդ հինգշաբթի էլ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի/թեկնածուների անունները կներկայացվեն ԱԺ դատին, որից հետո տեղի կունենա Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը»։     Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր