00:00:00

Ինչ է ասել ԱԱԾ-ում հողեր ծախելու մասին հայտարարած անձը. մանրամասներ. «Ժողովուրդ»

13:21, 09 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»»: Եվ, ահա, նա հանձնարարել էր ԱԱԾ-ում հետաքննություն սկսել, որի հետեւանքով Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ: Ավելին, վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, թե ինչ է հայտնել իրավապահներին ձերբակալված անձը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունն այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին, վերջինս հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որեւէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել: Ինչեւէ, չնայած Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդեց հենց վարչապետի հայտարարությունը, սակայն վերջինիս ազատման մասով երկու վարկած է քննարկվում: Վարկածներից մեկը հենց այդ բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենն, ամեն դեպքում, տեղում չի եղել: Իսկ վարկածներից մեկի համաձայն էլ՝ ռուսական կողմն է հորդորել ազատել Քյարամյանին՝ Սորոսի գրասենյակի հետ կապ ունենալու համար, եւ ավելին՝ առկա տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում նոր ազատումներ կլինեն սորոսական թեւից։     Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր