00:00:00

Կադրային զտումներն ԱԱԾ-ում շարունակվում են. «Հրապարակ»

13:00, 09 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։ Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած անձն անցել է ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ»:     Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր