00:00:00

Դրսևորումները քաղաքական են, ոչ ավելին. Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի ազատ չարձակվելու մասին

13:07, 08 հոկտեմբեր 2020

Ցավոք, երեկ տեսանք, որ բողոքարկման գործընթացը ձախողվեց: Այս մասին  ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության մերժմանը: «Դրսևորումները քաղաքական են, ոչ ավելին: Փաստաբաններն իրավական գնահատականներ և վերլուծություններ արել են», - ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր