00:00:00

Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան

19:06, 19 ապրիլ 2018 Բլոգ

Ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները պարզել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե դրոշը կարել և իրենց են ուղարկել Իսպանիայի հայկական համայնքից: Հայտարարում ենք, որ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. հանրահավաքի կազմակերպիչների պնդումը կեղծիք է և հայակական սփյուռքի վերաբերյալ վտանգավոր ապատեղեկատվություն տարածելու միտում ունի: Հայաստանի մեր եղբայրներին և քույրերին խնդրում ենք չտրվել նման սադրանքների, անպայման ստուգել այդ կարգի լուրերի իսկությունը և հավաստի համարել բացառապես սփյուռքահայ համայնքների կողմից արված պաշտոնական հայտարարությունները: Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արման Մայիլյանի գրառումը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր