00:00:00

«Փաստ». Եվ կամ ովքեր են եղել ինքնաթիռում. Ի՞նչ արդյունք կունենան հանդիպումները

13:12, 06 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»: Միեւնույն ժամանակ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երեւան եւ այսօր առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա այսօրվա հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երեւում է, փաստացի Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը: Հավելենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ամենայն հավանականությամբ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր