00:00:00

«Հրապարակ». Բյուջեում փոփոխություններ կարվեն

13:10, 03 հոկտեմբեր 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյան, բայց այն կարճ կտեւի՝ մի քանի ժամ։ «Իմ քայլում» որոշել են քննարկել բացառապես ռազմական դրությանն առնչվող նախագծեր։ Նույն օրը ԱԺ-ն արտահերթ նիստ էլ կգումարի։ Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը պահանջում է, որ կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ԱԺ ներկայացնի ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը: Նախագծում նաեւ նախնական  գնահատականներ ու կանխատեսումներ կան․ «Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց: Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար, տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր