00:00:00

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել. Սուրեն Պարսյան

18:26, 02 հոկտեմբեր 2020

Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Ադրբեջանական նավթի գինը շարունակում է գահավիժել Հոկտեմբեր 2-ին բորսայում ադրբեջանական նավթի գինը նվազել է 6,04 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 41,98 ԱՄՆ դոլար (երեկ՝ 42,93 ԱՄՆ դոլար)։ Օրական Ադրբեջանը արդյունահանում է 300-500 հազար բարել նավթ․ այս տարվա 8 ամիսների հաշվարկով արտահանել է 3,5 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի քիչ նավթ։ Ադրբեջանի նավթի գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը չի կարող երաշխավորել ոչ մեկը»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր