00:00:00

Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

14:19, 02 հոկտեմբեր 2020

Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Արեւելյան Միջերկրական ծովում շարունակվող գազի արդյունահանման եւ տարածաշրջանային հակամարտություններում երկրի դերի հետ կապված Անկարայի հետ լարվածության աճի ֆոնին, հաղորդում է DW-ն: «Մենք ցանկանում ենք դրական եւ կառուցողական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, եւ դա բխում է նաեւ Անկարայի շահերից»,- ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Բայց դա կաշխատի միայն այն դեպքում, եթե սադրանքներն ու ճնշումները դադարեն: Ուստի մենք ակնկալում ենք, որ այսուհետ Թուրքիան զերծ կմնա միակողմանի գործողություններից,- ասել է ֆոն դեր Լյայենը:- Անկարայի կողմից նման գործողությունների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի առկա բոլոր գործիքներն ու տարբերակները: Մենք ունենք գործիքակազմ, որը կարող ենք անմիջապես կիրառել»:
ԵՄ նախազգուշացումը հնչեցվել է ԵՄ կողմից ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու աճող կոչերի ֆոնին`  Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր