00:00:00

Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ. վերջինս այցելելու է Երեւան

13:44, 02 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց ունեցավ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնվեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով: Նախարարը Մնացականյանը ընդգծեց առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր