00:00:00

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունեց` նվիրված Արցախյան հակամարտությանը. Աշոտյան

02:38, 02 հոկտեմբեր 2020 Քաղաքականություն

Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը: Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընթանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով, որպես համանախագահների: CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական Միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում: Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը: Բանաձևի տեքստի վրա հղումը կտեղադրեմ ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31