00:00:00

Մակրոնը կբարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու մասին հարցը. եվրախորհրդարանական

20:46, 01 հոկտեմբեր 2020

Եվրախորհրդարանն անցկացնում է փակ հանդիմում ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի հարցով: Այդ մասին Թվիթերում հայտնել է եվրախորհրդարանական Չարլի Վեյմերսը: «Նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին՝ ուղարկելով իսլամիստներ Սիրիայից: Նա մտադիր է դիմել ԵՄ-ին հարցով՝ դատապարտո՞ւմ է արդյոք Եվրամիությունը հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային բացառելու հնարավորությունը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր