00:00:00

Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը

19:34, 01 հոկտեմբեր 2020

Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը Հոկտեմբերի 1-ին Եվրոպական ազատ դաշինքը, որի անդամ է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: ԵԱԴ-ը դատապարտում է ՄԱԿ-ի ս.թ. մարտի 23-ին համաշխարհային զինադադարի կոչին չհետևելու և մերժելու Ադրբեջանի պահվածքը: ԵԱԴ-ը կրակի անհապաղ դադարեցման, լարվածության թուլացման և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցություններին վերադառնալուն կոչ է անում: ԵԱԴ-ը դատապարտում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը: ԵԱԴ-ը կոչ է անում Ադրբեջանին ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԵԱԴ-ը դատապարտում է բռնությունը և աջակցում երկխոսությունն ու բանակցությունները՝ միջազգային իրավունքի շրջանակներում: ԵԱԴ-ը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի հնարավոր ներգրավվածությունը հակամարտությանը չափազանց մտահոգիչ է. այլ երկրները լարվածությունը մեծացնելու փոխարեն պետք է ջանքեր գործադրեն տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Եվրոպական ազատ դաշինքը՝ իր անդամ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ համատեղ կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: ԵԱԴ-ը իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և իր անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությանը: Ընդունվել է Եվրոպական ազատ դաշինքի ամենամյա գլխավոր վեհաժողովում՝ 31 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր