00:00:00

ՀՀ զինանոցում Արցախի ճանաչման հարցը կա․ Էդմոն Մարուքյան

15:07, 28 սեպտեմբեր 2020

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական զինանոցում թե Արցախի ճանաչման, թե ռազմաքաղաքական դաշինքի հարցը կաԲայց այն, որ թեման այսօր հրապարակային քննարկման առարկա է դարձել, դա, ես կարծում եմ, շատ կարևոր է և իր նշանակությունն ունի այսօր»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց՝ մենք տարբեր «զենքեր» ունենք և չպետք է այդ «զենքերը» բոլորը միանգամից կրակենք: Ըստ անհրաժեշտության՝ այդ «զենքերը» բոլորը կդրվեն սեղանի վրա: «Այս պահին ԱԺ հայտարարությունն է որպես զենքի կիրառվում: Կրկնում եմ՝ եթե կարիք կլինի, այլ զենքեր կկիրառվեն»: Մարուքյանը հավելեց, որ մենք հիմա գտնվում ենք պատերազմի մեջ, և միջազգային դիվանագիտական տարբեր խողովակներով, բնականաբար, այս ուղերձները տեղ են հասնում, որ այս երկրում արդեն սկսել են նմանատիպ քննարկումներ։ Դրանից բխող, բնականաբար, հետևություններ են արվում։ Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից Արցախը ճանաչելը, Մարուքյանը պատասխանեց «Գիտեք, մենք միշտ խուսափել ենք, որ չլինի մեծ պատերազմ։ Հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք և մեծ հաշվով կորցնելու բան չունենք: Նաև երեկ տեսել եմ, որ մարդիկ ասում են՝ ոչ թե ճանաչենք անկախությունը, այլ միացնենք Հայաստանին: Գիտեք, մեխանիզմներ կան, տարբեր տեսլականներ կան դրա հետ կապված՝ միանգամից միացնել, անկախությունը ճանաչել, այտեղ հանրաքվե լինի, նոր միանան։ Դրանք տեխնիկական հարցեր են, բայց բոլորս հասկանում ենք, թե որն է վերջնանպատակը։ Վերջնանպատակը մեր հայրենիքի միավորումն է դե յուրե, ինչը դե ֆակտո երկար տարիներ ենք տեսել: Ես կարծում եմ՝ մենք մեր անելիքը էդ մասով արել ենք: Երեկվա նիստի ժամանակ մենք մեր անելիքը արել ենք, ուղերձները հղված են և հասել են համապատասխան տեղերին: Եթե ավելին պետք լինի, ավելին կանենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր