00:00:00

Վարչապետը հրապարակել է իր հարցազրույցից՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված (տեսանյութ)

14:17, 28 սեպտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էՀանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված։ Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։ Վարչապետն իր խոսքում նշում է, որ ոչ թե ինքն է որեւէ հատվածում որեւէ խնդրանքով դիմել Ալիեւին, այլ Ադրբեջանի նախագահն է դիմել իրեն խնդրանքով, ի դեպ, դիմել է անձամբ եւ ինքը Փաշինյանը ձեռագրով թղթին գրել է Դուշանբեի պայմանավորվածության կետերը բլոկնոտի թղթին եւ իրենք արձանագրել են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Հայ զինվորների կյանքեր են խնայվել եւ ինքը դրանից գոհ է, բայց այսօր Ալիեւը հայտարարույմ է, որ այն ժամանակ ինքը չի օգտվել առիթից, թողել է, որ հեղափոխական իշխանությունը կայանա, մինչդեռ անհանգստացած է եղել ոչ թե Ղարաբաղի հարցով, այլ որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Վարչապետը նաեւ ուշագրավ այլ տեղեկություններ հայտնեց: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1282371252105695/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր