Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, խախտելով հրադադարի ռեժիմը հարձակման էր անցել, թիրախավորելով ոչ միայն ՊԲ դիրքերը, այլ նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։
Ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Հակառակորդը կրել է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։
Ցավոք հայկական կողմը ևս կորուստներ ունի։ Պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված 31 զինծառայողի անունները։
ArmDaily.am-ը «Մեր հերոսները» խորագրի ներքո ներկայացնում է անմահացած հերոսներին։
Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.
Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում է 2014 թվականից: Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակել։
Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.
Լեռնիկ Վարդանյանը Արցախի Քարին Տակ գյուղից էր։ Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի աշակերտ է եղել, ապա ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտ։ ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով Վարդանյանին ճանաչում է 14 տարեկանից, նրան բնորոշել է որպես Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը։
Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.
Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիան քաղաքից էր, 20 տարեկան։
Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
19-ամյա Էրիկ Սահակյանը Արմավիրի մարզի Փարաքար գյուղից է։
Գրիգորյան Մայիս Մակարի ծնված 2001թ
Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.
Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքից է։