00:00:00

Ավստրիան միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմը դադարեցվի. Գուդրուն Կուգլեր

12:23, 28 սեպտեմբեր 2020

 Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:  Կուգլերն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որոշ հուսահատ հայեր այսօր կապվել են ինձ հետ. Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին»,-գրել է Ավստրիայի խորհրդարանի անդամը: Նա շեշտել է, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի և երկխոսությանը վերադարձ կատարվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր