00:00:00

Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ

09:05, 28 սեպտեմբեր 2020

Հարգելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային: Այս պարզ կանոնները կօգնեն կանխել հիվանդության տարածումն` այդպիսով ավելի ամուր պահելով մեր թիկունքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր