00:00:00

Դրսեւորել զգոնություն եւ կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին. ՊՆ կոչը

11:11, 27 սեպտեմբեր 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Այս մասին հայտարարություն է տաեւրածել Հայաստանի ՊՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաեւ տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաեւ սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսեւորել զգոնություն եւ կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին»: Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ եւ երեք ԱԹՍ: Հակառակորդը կրել է մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր