00:00:00

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է. Տավուշի մարզպետ

10:53, 27 սեպտեմբեր 2020

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ եւ դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին: Մեկ անգամ եւս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը: Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը: Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»: Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ եւ երեք ԱԹՍ: Հակառակորդը կրել է մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր