00:00:00

Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման հարցեր

03:59, 23 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության բարձրացմանը: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄԷԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից: Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31