00:00:00

Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

22:04, 22 սեպտեմբեր 2020

  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բացի Գուրգեն Ալավերդյանից, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր