00:00:00

ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ

20:52, 22 սեպտեմբեր 2020

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր