00:00:00

Կառավարության հետ շարունակական քննարկումներ ենք վարում․ Լիդիանի տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչ

21:30, 22 սեպտեմբեր 2020 Տնտեսություն

«Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին հպարտ է, որ հնարավորություն ունեն իրենց ծրագիրն իրականացնել Հայաստանում։ Այս մասին ArmNews ՀԸ-ը տված հարցազրուցյում ասել է ինքը՝ Ջեֆֆրի Քոուչին։ Պատասխանելով հարցին, թե շատ ընկերություններ են Հայաստանում զբաղվում հանքարդյունաբերությամբ, այնուամենայնիվ «Լիդիանը» այս հարցում խնդիրներ ունի։ Ինչո՞ւ են մարդիկ բողոքում հատկապես այս հարցի դեմ և ինչն ե՞ք դուք սխալ անում, «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամն ասել է․ «Եթե դիտարկենք միջազգային այլ ծրագրեր, ապա կհամոզվենք, որ գետերը, սարերը, լեռնաշղթաները և բնության այլ մասնիկներ կարող են գոյություն ունենալ հանքերի մոտ, լինի նավթի արդյունահանում, թե հանքարդյունաբերություն։ Կարծում եմ այս դեպքում, նախկինում Հայաստանում հանքարդյունաբերությունը բարձր ստանդարտների չի իրականացվել, ոչ բնապահպանական, ոչ անվտանգության և ոչ էլ ընդհանուր շահագործման տեսանկյունից, ուստի ցանկացած նոր ծրագիր այդ ոլորտում թերահավատություն է առաջացնում և թիրախավորվում է»։ Ըստ Ջեֆֆրի Քոուչի՝ մարդիկ նայում են ծրագրին և մտածում են՝ ինչ ավարտ այն կարող է ունենալ։ Քանի որ այն նոր ծրագիր է, հետեւաբար հետաքրքությունը մեծ է, բացատրել է խորհրդի անդամը։ Ջեֆֆրի Քոուչին հարցազրույցի ընթացքում ասել է, որ տեղյակ չէ նախկինում հանքարդյունաբերական ծրագրերն անցել են արդյո՞ք այնպիսի մանրակրկիտ ուսումնասիրության, թե ոչ։ Հարցին, թե էլի հանքեր կան, բայց բողոքում են հատկապես Լիդիանից, գուցե ինչ-որ բան սխալ ե՞ք անում, «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամը տվել է հետեւյալ պատասխանը․ «Չեմ կարծում, թե ինչ-որ բան սխալ ենք անում։ Մեր համայնքներում մարդիկ վստահ են՝ մենք շատ ճիշտ ենք գործում, շատ ժամանակ ենք տրամադրում տեղի համայքներին, ինչպես անում են բոլոր օրինակելի հանքարդյունաբերական ծրագրերը, հասկանալու որն է ճիշտ ճանապարհը և ինչպես կարող ենք գործակցության եզրեր գտնել համայնքի հետ, թե բնապահպանական, թե սոցիալական առումով»։ Բացի այդ Ջեֆֆրի Քոուչի խոսքով՝ իրենք հնարավորինս կառավարելով ազդեցությունները տնտեսության և բնության համար լավագույն միջոցներով պետք է հանեն այդ նյութերը ընդերքից։ Նա վստահ է ժամանակակից հանքարդյունաբերությունում, ժամանակից տեխնոլոգիաներով հնարավոր է նվազեցնել հնարավոր վտանգավոր ռիսկերը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքի շահագործումը Ջերմուկ քաղաքի վրա, Ջեֆֆրի Քոուչին ասել է, որ վստահ են՝ բացասական ազդեցություն չի ունենալու։ «Մենք թույլտվություններ չեինք ստանա, եթե մեծածավալ ուսումնասիրություններ չանեինք ու չպարզեինք որ այն ազդեցություն չի ունենալու ջրի որակի վրա»։ Ինչ վերաբերում է Ջերմուկի, որպես զբոսաշրջային քաղաքի, ապա ըստ Քոուչիի այն միայն կնպաստի զբոսաշրջության ոլորտի առավել զարգացմանը, բացի այդ նոր աշխատատեղեր կստեղծվեն և քաղաքին նոր աշխուժություն կհաղորդի։ «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամն ասել է, որ գնահատել են բնապահպանական բոլոր ռիսկերը։ Հարցին, թե ինչ ե՞ք ակնկալում Հայաստանի կառավարությունից ստեղծված իրավիճակում, Ջ․ Քոուչին ասել է, որ ցանկանում ենք գործակցել համայնքների, Հայաստանի և կառավարության հետ։ «Կառավարության հետ շարունակական քննարկումներ ենք վարում, մենք ուզում ենք առաջ նայել, մենք ցանկանում ենք կառուցել այն գործակցելով համայնքների հետ, ցանկանում ենք լինել լավ հանքարդյունաբերողներ։ Այս հանքարդյունաբերողները ծրագրեր իրականացնում են ամբողջ աշխարհում, պահպանելով բոլոր չափորոշիչները։ Նույնը ցանկանում ենք իրականացնել Հայաստանի հետ, մենք չենք կարող ասել կառավարությանը ինչ անի, կառավարությունը համայնքների հետ համատեղ պետք է որոշում կայացնի հետագա քայլերի վերաբերյալ»,- ասել է «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր