00:00:00

Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է

16:08, 22 սեպտեմբեր 2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Մարզպետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը ևս դրական է եղել: «Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցման համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում: Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան»,- նշել է մարզպետը՝ հորդորելով լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները: Մարզպետը տեղեկացրել է, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի տեղակալ Հարություն Գուլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր