00:00:00

Առանց ՀՀԿ-ի դժվար է լինելու ունենալ քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյանը՝ եռյակի հանրահավաքի մասին

18:17, 22 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է. դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած «Հայաստանն առանց Նիկոլի. Կարգախոսը, այլեւ լինելու է երկրորդ կարգախոսը՝ «Հայաստանը Նիկոլից հետո»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը վերցրեց, բայց այդ մեքենան վարել չի կարողանում»,-ասա նա: Անդրադառնալով մինչեւ 2050 թվականի ռազմավարության մասին, Աշոտյանը նկատեց, որ Նիկոլ փաշինյանը կարճաժամկետ նպատակներ չի կարողանում կյանքի կոչել, ինչպե՞ս է կյանքի կոչելու երկարաժամկետները. «Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին: Նիկոլ Փաշինյանը հանրային ընկալման մեջ այն մարդը չէ, որ ստեղծել է տպավորություն, որ ունի բավարար գիտելիքներ, որ կարողանա տալ երկրի տեսլական»: Անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» որոշել են համատեղ հանրահավաք կազմակերպել, Աշոտյանն ասաց. «Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե որեւէ ուժի մոտ դա կստացվի, ես ոտքի կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր