ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում: Այդ մասին,
հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Պատրաստուկի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում: Թեստովորումը մոտ ժամանակներս կսկսվի Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո 16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:
«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Այդար Իշմուհամետովը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ: