00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

16:30, 07 սեպտեմբեր 2020 Իրավական

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, հոգեբանական ծառայության և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական առաջարկությունների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ ուրախ է հանդիպման համար և վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ներդրման հարցերում: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր