00:00:00

Երեւանում բանկերից մեկի մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար

09:46, 07 սեպտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը, զբաղվում է ձեռնաշարժությամբ: Ոստիկանները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել: Աղբյուրի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր