00:00:00

Վլադիմիր Պուտինը մեքենայով «շրջել է» հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի հետ

03:46, 06 սեպտեմբեր 2020 Տեսանյութեր

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը զավեշտական տեսանյութ է նկարահանել, որում ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն մեքենայում է հայտնվել: Այն ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում: Տեսանյութի համար կադրերը վերցվել են Ղրիմում «Տավրիդա» մայրուղու նոր հատվածների բացմանը պետության ղեկավարի օգոստոսյան ուղեւորությունից, երբ նա Aurus է վարում: Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղեւորի նստարանին: Նրա հարցերը հարմարեցրել են Պուտինի ակնարկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այսպես, ի պատասխան տուգանք չստանալու համար ամրագոտին գցելու անհրաժեշտության մասին նախագահի խոսքերի՝ հաղորդավարը ասում է, որ մտածում էր, թե իրենցից ով առաջինը կկատակի: «Դուք ինձնից առաջ ընկաք»,- ասում է Ուրգանտը: Ճանապարհին հաղորդավարը նախագահին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ դոլարի ու ռուբլու մասին մի քանի կատակ է պատմում: Ի դեպ, վերջինը պետության ղեկավարին «դուր չի գալիս»: Տեսանյութի վերջում Ուրգանտը հայտարարում է, որ ընթացքի ժամանակ հեռուստակենտրոնի մոտ դուրս է ցատկելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր