00:00:00

Գյումրու գազալցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում արձանագրվել են խախտումներ․ ՇՎՏՄ

18:27, 04 սեպտեմբեր 2020 Իրավական

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։ Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսավարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր