00:00:00

Գագիկ Ծառուկյան ասում է, որ մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենա․ հետաքրքիր է՝ այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել այս մտահոգությունները, ի՞նչ արժեհամակարգի կրող են․ Իվետա Տոնոյան

12:04, 31 օգոստոս 2020

Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական անգամ առաջացրել է հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը նշել է, որ վերոնշյալն առավել ցավալի է, երբ այդ գործընթացում օգտագործվում են քաղաքական ժամկետնանց և մաշված գործիքներ, որոնք իրենց անիմաստ գոյությունը պահպանում են բացառապես տարբեր ժամանակներում քաղաքական էժան պատվերներ կատարելով: «Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, թե Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, որը պետք է խոսի կրթական ոլորտի կամ չափորոշիչների մասին , ապա դրանք ընդամենը մանիպուլյացիայի հերթական դրսևորումներ են, որոնք նպատակ ունեն խեղաթյուրել ԲՀԿ նախագահի խոսքերը: Ընկալունակության հետ խնդիրներ ունեցողների համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները կամ կրթական ոլորտի այս կամ այն խնդիրը: Գագիկ Ծառուկյանին մտահոգում են այն գործողությունները, որոնք կարող են վտանգել մեր ազգային դիմագիծն ու մեր քրիստոնեական արժեքները: Ավելի պարզ՝ ԲՀԿ նախագահն ընդամենն ասում է, որ Հայ եկեղեցու պատմությունը, քրիտոնեական արժեքներն ու առհասարակ, մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենան, և որ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Հետաքրքիր է՝ այն մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են քննադատել Գագիկ Ծառուկյանի՝ հատկապես այս մտահոգությունները, իրենք ի՞նչ արժեհամակարգի և գաղափարների կրող են, ինչպե՞ս են դաստիարակում իրենց երեխաներին ու թոռներին, և ի՞նչ արժեքներ են փոխանցում... Թեպետ ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ իրենց գլխավոր արժեքը պատվերի գինն է...»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր