00:00:00

Կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

11:10, 31 օգոստոս 2020

Հայաստանում օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 43781 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 4912 պացիենտ, նվազել է 44-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 37722 անձ` վերջին մեկ օրում 72 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 879 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր