00:00:00

Ա. Խաչատրյանը իր անձնական միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում սահմանների ամրացմանը. Արցախի նախագահ

22:50, 30 օգոստոս 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը կիսում են մարդիկ, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով երկիր են կառուցում: Խոսքս այս դեպքում վերաբերում է իմ լավագույն ընկերներից մեկին՝ Արթուր Խաչատրյանին (լուսանկարում ինձնից ձախ կանգնածը), ով իր անձնական միջոցներից տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացնում Հայրենիքի սահմանների ամրացմանը՝ առանց այդ մասին բարձրաձայնելու: Նրան այսօր հանդիպեցինք «գործի վայրում»՝ մեր լեգենդար զինվորական ու իմ լավ ընկեր Հայկ Սարգսյանի (լուսանկարում ինձնից աջ կանգնածը) հետ միասին: Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը: Շնորհակալ եմ, տղե՛րք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր