00:00:00

«Բոլորը կգնան դպրոց, ու Ձեր նկարագրած ապոկալիպսիսը չեն հայտնաբերելու». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

19:41, 30 օգոստոս 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր հարցազրույցներից մեկով և գրել է. «Լսել մեկ անգամ, տարածել շատ՝ հանուն լուսավորչական շարժման։ Քանի որ աշխատանքային օրերին ավելի կարևոր գործեր կան, քան կեղծիքը հերքելն ու բացահայտելը, կանեմ դա այսօր: Մի բան զարմացնում է։ Մի քանի օրից բոլորը կգնան դպրոց, ու Ձեր նկարագրած ապոկալիպսիսը չեն հայտնաբերելու՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան կլինի իր տեղում, սեռական դաստիարակություն առարկա չի լինելու և այլն։ Ու այս ամենի համար պետք է պատասխան տաք մոլորության մեջ հայտնված ծնողներին։ Հ․ Գ․ Երեկոյան մի հարցազրույց էլ կտեղադրեմ, որը հայեցակարգային է, և ներկայացնում եմ մեր գործողությունների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր