00:00:00

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կասեցումներ է կատարել հանգստավայրերում

17:35, 30 օգոստոս 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ «Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր