00:00:00

Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4980 նոր դեպք

16:45, 30 օգոստոս 2020

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը նախօրեին ավելացել է 4980-ով, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ «Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում նոր կորոնավիրուսով վարակման 4980 դեպք է հաստատվել, որից 1252-ը՝ (25,1%) առանց կլինիկական ախտանշանների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի սկզբից երկրում ընդհանուր հաստատվել է վարակման 990 326 դեպք (0,5% աճ)։ Հիվանդությունից երկրում նախօրեին մահացել է 68 մարդ, բուժման արդյունքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2 599 մարդ։ Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 093-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը 806 982 է։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 25 182 313 մարդ, մահացել է 846 936, ապաքինվել՝ 17 515 059 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր