00:00:00

ԲԸՏՄ-ն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

15:07, 30 օգոստոս 2020

Նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են ՀՀ Արմավիրի մարզում: Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։ Դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողակա միջոցառումները ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամբողջ հանրապետությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր