00:00:00

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը

23:59, 29 օգոստոս 2020

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, օգոստոսի 29-ի դրությամբ՝ վարակվածների թիվը հասել է 25 022 165-ի: Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ վարակվել է ավելի քան 6.1 մլն մարդ, Բրազիլիան՝ ավելի քան 3.8 մլն վարակակիրներով և Հնդկաստանը, որտեղ այդ տվյալը գերազանցել է 3.5 մլն-ը: Համավարակի ողջ ընթացքում մեծ թվով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Ռուսաստանում, Պերուում, Հարավային Աֆրիկայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Իսպանիայում, Չիլիում, Արգենտինայում, Իրանում, Մեծ Բրիտանիայում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (186 291), Բրազիլիան (119 594), Հնդկաստանը (63 280), Մեքսիկան (63 146), Մեծ Բրիտանիան (41 498): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ողջ աշխարհում վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 843 126 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր