00:00:00

Բացի այն, որ պարետի որոշումը շատ անտրամաբանական է, այլև շատ խտրական է. միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ո'չ միայն բարձրաստիճան պաշտոնյաները. Անի Սամսոնյան

23:13, 29 օգոստոս 2020

Սա պարետի միակ անտրամաբանական մոտեցումը չէ, բացի այն, որ անտրամաբանական է, նաև շատ խտրական է, որովհետև միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև շատ այլ մարդիկ.Tert.am-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երեկ պարետի ընդունած որոշումը, որով դիմակ դնելն այլևս պարտադիր չէ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, ՍԴ և ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ: «Եթե դիտարկում ենք այն համատեքստում, որ միջոցառում կազմակերպելիս և ելույթ ունենալիս դիմակ չդնելը կարող է լինել անվտանգ, ուրեմն դա պետք է տարածվի բոլոր այն մարդկանց վրա, որոնք միջոցառման են մասնակցում և ելույթ են ունենում: Առհասարակ, որոշումները ընդունվում են ոչ թե ընդհանուր պատկերը վերլուծելով, այլ որ իրավիճակում անհրաժեշտ է դիմակ չդնել, ուրեմն պետք է որոշում ընդունել, որը կտարածվի սահմանափակ թվով մարդկանց վրա, և կլուծվի մեր իրավիճակային խնդիրը՝ օրինակ` ԱԺ նախագահը ելույթ ունենալիս դիմակ չի դնի», -ասաց պատգամավորը: Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր