00:00:00

Նախկին ԼՀԿ-ականը անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը. որն է պատճառը

22:20, 29 օգոստոս 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ Գոռ Հովհաննիսյանը օրերս անդամագրվել է նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությանը, որը ղեկավարվում է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: NEWS.am-ի հետբ զրույցում Գոռը պատմեց,  որ ԼՀ-ի դուրս է եկել դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին, քանի որ կոնֆլիտ է ունեցել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Դավիթ Խաժակյանի հետ: «Իրենց սխալ պահեցին նրանք, զանգերին չէին պատասխանում, ասում են կհանդիպեն, չեն հանդիպում: Ով որ սրտով, հոգով լուսավոր էր նրանց տեղ չտվեցին, վերջին անդամագրվածներին տեղ տվեցին»,-ասաց նա: Նախկին ԼՀԿ-ականը նաեւ հայտնեց, որ ընտրական հանձնաժողովի ԼՀԿ անդամի տեղը տալիս էին նախկին հանրապետականներին, եւ իր բողոքներին էլ արձագանքել են, թե հավաստի ինֆորմացիա չէ: «Իմ ինֆորմացիան հաստատ էր սակայն, իրենք, իմ կարծիքով, ծախում էին տեղերը հանրապետականների, կամ դաշնակների վրա: Դրա համար էլ հիասթափություն եղավ Լուսավորից»,-պատմեց նախկին ԼՀԿ-ականը: Գոռ Հովհաննիսյանին «Հայրենիք» կուսակցություն է հրավիրել կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը եւ Գոռը իր ապագան տեսնում է «Հայրենիք» կուսակցության կազմում: «Անձամբ Վանեցյանին դեռ չեմ հանդիպել, Արսեն Բաբայանին եմ հանդիպել, բայց հարգում եմ Վանեցյանի անցած ուղին: Նաեւ կուսակցության դավանած արժեքներն են իմ կարծիքով ճիշտ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր