00:00:00

Իմքայլական պատգամավորը՝ Սևանում ջրասուզման առաջին մասնակիցներից մեկը

21:40, 29 օգոստոս 2020

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սեւանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը եւ լուսանկարներ հրապարակել, որտեղ ինքը ջրասուզակի հագուստով է: Նա, մասնավորապես, գրել է. «Diving in Armenia-ի ջանքերով այն արդեն իրականություն է:
Սեւանում ջրասուզվելը ունի մի շարք առավելություններ.
- սուզման խորությունը սկսում է ափից ընդամենը 3-4 մետր հեռավորությունից, հարմար է թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար - Սեւանը ի տարբերություն մրցակիցների սակավ ալեկոծություններ եւ ստորգետնյա ջրային հոսանքներ ունի, այն անվտանգ է - ՌԴ շուկայի ջրասույզների ամենամոտ վայրը Եգիպտոսը եւ Ղրիմն է, մինչդեռ Սեւանը մայրաքաղաքից եւ օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա է: Սա զբոսաշրջության նոր եւ բնապահպանական առումով խիստ օգտակար ուղություն է: Իսկ Սեւանի բարձրությունը սպորտսմենների համար մարզվելու ունիկալ եւ մատչելի հնարավորություն է: Ի դեպ, պատիվ ունեցա լինել առաջին հյուրերից մեկը, պարզվում է Սեւանի ընդերքը ոչ-պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն: Հույս ունենանք, որ նոր բնապահպանական շարժման շնորհիվ Սեւանի կենդանական աշխարհը կզարգանա ու սիգը, իշխանը, խեցգետինը կընկալվեն ոչ միայն որպես սնունդ, այլ դիտարժան գեղեցկություններ: Վստահեցնում եմ, ուտելուց հաճելի է: ԱրմԴայվինգի ընկերներին մաղթում եմ հաջողություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր