00:00:00

Շիրակի մարզում 586 մարդ ինքնամեկուսացման ցուցում ունի, նրանցից 131-ը վարակված է կորոնավիրուսով

12:38, 29 օգոստոս 2020

Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։ 62 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր