00:00:00

Մանկապարտեզներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները պարետի որոշմամբ փոփոխության են ենթարկվել

11:21, 29 օգոստոս 2020

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 29-ին, նոր որոշում է ստորագրել, որով նախադպրոցական հաստատություններում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները փոփոխության են ենթարկվել։ Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից պետք է ներկայացվեր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝ ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ եւ գտնվել են ինքնամեկուսացման մեջ: Այսօր այս դրույթը ուժը կորցրած է ճանաչվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր