00:00:00

Նոր կադրային նշանակումներ` Արցախի Պաշտպանության նախարարությունում

10:34, 29 օգոստոս 2020

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 28-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն` բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի  հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր