00:00:00

Մահացել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լեւոն Ահարոնյանը

23:21, 28 օգոստոս 2020

Երեկ՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լեւոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը: Լեւոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ եւ ատենապետ։ Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման գործում։ Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։ 1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առեւտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։ Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։ Նա բարերարությամբ է զբաղվել նաեւ Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը: Լեւոն Ահարոնյանը եղել է նաեւ «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր