00:00:00

Հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլև հենց այստեղ են, մեր կողքին. Նիկոլ Փաշինյան

19:31, 28 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում ընթացող պարգևատրման արարողությունը բացառիկ է համարում նրանով, որ Տավուշյան մարտերի մասնակիցներ անձամբ են ստանում իրենց շքանշանները, իսկ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Ազգային հերոսի կոչումը շնորհվում է գործող զինծառայողի:Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 28-ին ընթացող միջոցառման ընթացքում: «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն Օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթնակի խորհրդանիշն է, հավաքվել ենք բացառիկ առիթով: Բացառիկ է նրանով, որ միանգամից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են և պարգևներն անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, մյուս պարգևատրվածներն այս պահին էլ իրականացնում են ՀՀ սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը: Այս օրը բացառիկ է նաև նրանով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գործող զինծառայողն արժանանում է ՀՀ Ազգային հերոսի կոչման: Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման իր ծառայությունը կիրականացնի իր զորամասում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանի ազգային հերոսի շքանշանը սպան ստանալու է անձամբ, և այդ իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ ազատամարտի հերոսների գործը կենդանի է, այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր