00:00:00

Սարդարապատի հուշահամալիրում վարչապետը պարգեւատրում է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին (ուղիղ)

19:19, 28 օգոստոս 2020

Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրելու է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։ Նշենք, որ արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։ Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգեւատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։ Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու եւ մեր բոլորի առողջությունը պահպանելու կարեւորությունից՝ միջոցառումը անցկացվում է առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության։ https://www.youtube.com/watch?v=DiBp8BZJG2Y&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր