00:00:00

Մենք չենք բերում լիբանանահայերին, իրենք են գալիս. եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ. Սինանյան

19:16, 28 օգոստոս 2020

Մենք չենք բերում լիբանանահայերին, իրենք են գալիս. Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: «Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ եւ բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ժամանակին սիրիահայերն էլ եկան, սակայն ավելի ուշ հեռացան Հայաստանի եվրոպական երկրներ, Սինանյանն արձագանքեց. «Իհարկե սիրիհայերի փորձը բավական խնդրահարույց էր, մենք այնտեղ կորուստներ ունեցանք եւ դրա պատճառը պետության անպատրաստ լինելն էր: Սակայն նույնիսկ լավագույն դեպքերում, օրինակ Իսրայելի դեպքում եւս Խորհրդային Միության փլուզումից հետո ԻՕսրայել գնացած հրեաներինց ոչ բոլորը մնացին Իսրայելում, շատերը մեկնեցին Կանադա, ԱՄՆ եւ այլ երկրներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր